Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թումանյանի հեքիաթները` մեկ գրքում

Թումանյանի հեքիաթները` մեկ գրքում
20.02.2018 | 02:31

Մանկական գրականությունը գրեթե միշտ ու գրեթե բոլոր երկրներում ամենապահանջվածն է: Մեր գրախանութներում, որպես կանոն, մանկական բեսթսելլերները գլխավորում են Թումանյանի հեքիաթները: Փետրվարի 19-ին մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում «Էդիթ պրինտ» հրատարակչությունը, ի թիվս այլ գրքերի, փոքրիկներին ներկայացրեց նաև Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Գրքում ընդգրկված հեքիաթները լույս են տեսել 1908-1912 թթ. առանձին գրքույկներով: Դրանք վերահրատարակելիս պահպանվել են բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումները վերամշակված տարբերակով: Գրքում ընդգրկվել են հետևյալ հեքիաթները` «Շունն ու կատուն», «Քաջ Նազարը», «Անբախտ վաճառականները», «Գառնուկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը», «Անհաղթ աքլորը», «ՈՒլիկը», «Ծիտը», «Խոսող ձուկը», «Տերն ու ծառան»: Թումանյանի հեքիաթները տեղ են գտել նաև «Էդիթ պրինտի» հրատարակած «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» գրքում, որտեղ ներկայացված է աշխարհի ժողովուրդների և հեղինակային 50 հեքիաթ: Դրանցից շատերը հայերեն թարգմանվել են առաջին անգամ:

Գրքի նկարիչ-ձևավորող Արաբո Սարգսյանը նշել է, որ հեքիաթները ներկայացնում են այս կամ այն ժողովրդի բարքերը, սովորույթները, գիրքը կազմողներն ուսումնասիրել են այդ ամենը և փորձել ստանալ տիպիկ նկարազարդումներ:
Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրն է: Այդ օրը Հայաստանում նշվում է նաև Գիրք նվիրելու օրը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ